Բաժիններ՝

Պեկինը կառուցողական է որակել Սի Ծինփինի և Թրամփի հեռախոսազրույցը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցը կրել է կառուցողական բնույթ և անցել է դրական և բարեկամական մթնոլորտում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների միջև նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցը։

«Հեռախոսազրույցի մթնոլորտը եղել է դրական, բարեկամական և կառուցողական։ Երկու պետությունների ղեկավարների շփումները  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ չափազանց կարևոր են չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման համար», – նշել է նա։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփն անդադարձել են Թայվանի հարցին, ռուս-ուկրաինական հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր կողմերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս