Բաժիններ՝

Երևանը կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Մրցաշարը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։

Մասնակից հավաքականներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Մոլդովա, Սան Մարինո, Մալթա, Ջիբրալթար, Անդորրա, Կոսովո: Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս