Բաժիններ՝

Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ

Ռուսաստանի հետ Չինաստանի համապարփակ ռազմավարական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և միտված է  խաղաղ համաշխարհային զարգացմանը: Այդ մասին  հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը և Ռուսաստանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները և իրականացնում են պրագմատիկ համագործակցություն՝ չմիավորման, առճակատման բացակայության և երրորդ կողմերի նկատմամբ ուղղված չլինելու սկզբունքների հիման վրա՝ նպաստելով համաշխարհային խաղաղ զարգացմանը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի վերջերս արած հայտարարությունը Ռուսաստանի և Չինաստանի մասին։

Կալասը հայտարարել էր, որ ՌԴ-ն, Բելառուսը, Չինաստանը և ԿԺԴՀ-ն  փոխում են համաշխարհային կարգը, և դա անհանգստացնում է իրեն։ Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը ցույց է տվել, որ այդ չորս երկրները «ցանկանում են վերադառնալ այն կարգին, որտեղ իշխանությունն ու ուժն են որոշում, թե ով է գլխավորը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս