Բաժիններ՝

Գերմանիան դեմ է Ռուսաստանի G8 վերադարձին. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի վերադարձին Մեծ ութնյակ, ինչպես նախատեսված էր Ուկրաինայի համար առաջաջադրված ԱՄՆ խաղաղության ծրագրում, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով DW-ին։

«Այս պահին ես չեմ տեսնում որևէ պատրաստակամություն G7-ի վեց անդամների շրջանում, որոնք Ամերիկայի մաս չեն կազմում, Ռուսաստանին այդ խմբում վերընդունելու համար», – ասել է Մերցը կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Յոհաննեսբուրգում G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մերցը նշել է, որ G8 ձևաչափին վերադառնալու վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել միայն կոնսենսուսի հիման վրա։

DW-ն նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ օրը նմանատիպ տեսակետ էր հայտնել։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի՝ G8-ին վերամիավորման համար որևէ նախապայման չկա։

Ռուսաստանը «Մեծ ութնյակից» հեռացվել է 2014 թվականի հունիսին՝ ի պատասխան Ղրիմի օկուպացիայի։ Այդ ժամանակ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը պետք է տեղի ունենար Սոչիում, սակայն մյուս յոթ երկրների առաջնորդները հրաժարվեցին մասնակցել։

G7-ը ներկայումս բաղկացած է Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Կանադայից և Ճապոնիայից։ Խումբը համարվում է ամենազարգացած տնտեսություններ ունեցող երկրների ակումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս