Բաժիններ՝

Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու հեռանկարները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նրանք քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Թուրքիայի նախագահն ընդգծել է Գազայում հրադադարի պահպանման և տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու կարևորությունը՝ նշելով, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու պետությունների լուծման միջոցով։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում այս նպատակին հասնելու համար։

Թուրքիայի նախագահը նաև նշել է բոլոր դիվանագիտական ​​ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930