Թուրքիայի ՆԳՆ-ն թույլատրել է հետաքննություն սկսել Անկարայի քաղաքապետի նկատմամբ
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը թույլատրել է հետաքննություն սկսել մայրաքաղաքի քաղաքապետ Մանսուր Յավաշի և նրա անձնական քարտուղար Նևզաթ Ուզունօղլուի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և աուդիտի ընթացակարգերի խախտման մեղադրանքով, հաղորդում է ТАСС-ը։
Անկարայի գլխավոր դատախազության պահանջի հիմքով հետաքննությունը վերաբերում է քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում հայտնի թուրք արտիստների համերգների շարքի կազմակերպմանը՝ մրցույթների միջոցով:
Մի շարք վերահսկողական գործակալությունների և մարմինների զեկույցների և Հաշվիչ դատարանի նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ քաղաքապետարանը 32 համերգների ընթացքում կրել է 154.4 միլիոն լիրա (3.6 միլիոն դոլար) վնաս:
Հետաքննության շրջանակներում սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է 14 կասկածյալ, այդ թվում՝ նախկին քաղաքապետարանի պաշտոնյաներ և համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարներ: Նրանք մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և մրցույթներում համաձայնության մեջ: Այս գործով առաջին դատական նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 6-ին:

