Դատախազությունը «Հարսնաքար»-ին տրամադրված 2․8 հա մակերեսով հողը հետ է ուզում

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ»-ին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված 2․8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․ տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից։

«Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկում գտնվող՝ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս ուսումնասիրության արդյունքներով ևս Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս