Բաժիններ՝

Երևանում «BMW»-ն վրшերթի է ենթարկել 16-ամյա տղային

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հajտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս