Ընտրությունների որևէ արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է. «Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռքբերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև Հայ Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց:

Վերջապես, հարկ է գիտակցել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սոսկ Հայաստանի, այլ ողջ հայության կրոնական կառույցն է:

Այդ կառույցը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը կրող բարձրաստիճան հոգևորականը, իսկ Եկեղեցական Ազգային ժողովում նրա ընտրությանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված ներկայացուցիչները, որոնց թիվն անցնում է 500-ից»:

Տեսանյութեր

Լրահոս