Առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումները երկրի ամբողջ տարածքում կդադարեն:
Այս մասին տեղեկացրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։
«Վերջին 2 օրերին մեր երկիրը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին հատվածներում դիտվեցին կարճատև անձրևներ:
Սակայն առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, այն իր տեղը կրկին զիջում է հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրեր կմնան Հայաստանի տարածքում:
Այսպիսով, առաջիկա ժամերից սկսած տեղումները երկրի ամբողջ տարածքում կդադարեն: Առաջիկա 10 օրերին մեր երկրում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ»,-հայտնեց Սուրենյանը:Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին նոյեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա մոտ 3-4 աստիճանով և կմնա անփոփոխ:
Սուրենյանի խոսքով՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք և սակավատեղում:

