Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը նոյեմբերի 12-ին ժամը 15:00 դրությամբ մասնակիորեն վերականգնվել է։
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով նոյեմբերի 12-ին ժամը 14։05-ի դրությամբ տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։

