Թուրքիայի բանակը կհամալրվի տեղական անօդաչու ռազմական ուղղաթիռներով

Թուրքական «TİTRA Teknoloji» ընկերութունը և Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը նոր պայմանագիր են ստորագրել՝ «DUMRUL» անօդաչու ռազմական փոքր ուղղաթիռի նոր մատակարարումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուղղաթիռն աշխատում է էլեկտրական շարժիչով, այնձայն է, ունի 81/60 մմ-անոց պտտվող թևեր և կարող է կրել ականանետ կամ «METE» մինի հրթիռներ: Նշվում է, որ այն նախագծվել է հեռավար վերահսկողության համար, ինչպես նաև, ստեղծված լինելով կարիքի հիման վրա, պիտանի է կարճ հեռավորությունների վրա իրականացվող ռազմական գործողություններում:

Թուրքական լրատվամիջոցներում հատկապես ընդգծվում է այն փաստը, որ արդեն իսկ որոշակի քանակությամբ Թուրքիայի բանակում առկա անօդաչու փոքր ուղղաթիռը տեղական ռազմարդյունաբերության մեջ միակը և առաջինն է:

Տեսանյութեր

Լրահոս