Ֆիլիպիններում 25 մարդու կյանք խլած «Ֆունգ-վոնգ» թայֆունը մոտենում է Օկինավա կղզուն
«Ֆունգ Վոնգ» թայֆունը, որը հանգստյան օրերին մոլեգնել է Ֆիլիպիններում, փոխել է շարժման ուղղությունը և մոտենում է Ճապոնիայի Օկինավա հարավային կղզուն։ Այդ մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ ներկայում ճնշումը թայֆունի կենտրոնում կազմում է 994 հեկտոպասկալ, քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 23 մետր, իսկ պոռթկումների ժամանակ՝ վայրկյանում մինչև 35 մետր։
Սպասվում է, որ ցիկլոնը Օկինավա կղզու հարավային ափին կմոտենա արդեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, այնուհետև կանցնի կղզու արևելյան ափի երկայնքով՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու փոթորկային քամիներ։
Մասնագետները բնակիչներին կոչ են անում ծով դուրս չգալ, ինչպես նաև զգոնություն պահպանել անբարենպաստ եղանակի պատճառով։
«Ֆունգ-վոնգ»-ը, որը դասակարգվել է որպես սուպերթայֆուն, նոյեմբերի 9-ին մոլեգնել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան մասում։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրում զոհվել է առնվազն 25 մարդ, ավելի քան 2,4 միլիոն մարդ տարհանվել է։
Այս շաբաթ ավելի վաղ ցիկլոնը մոլեգնել է Թայվանի հյուսիս-արևելքում, որտեղ ջրածածկ են եղել մի քանի գյուղեր։

