#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:
Օրեր առաջ այս դատարանում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միանգամից 3 դատական նիստ էր նշանակված:
Հրատապության կարգով քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:
Դատավորներ Գիվի Հովհաննիսյանն ու Արամ Գրիգորյանը մերժեցին մեղադրանքի կողմի միջնորդությունը Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայության արգելք կիրառելու վերաբերյալ:
Միջնորդություն ներկայացնող հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայելու արգելք կիրառելու մասին, քանի որ իբր թե օպերատիվ տեղեկություն է ունեցել, որ 3-րդ նախագահը պատրաստվում է լքել երկիրը:
Հույսը դատավորներից կտրելով՝ իշխանությունն, այնուամենայնիվ, գտավ ճանապարհը՝ ինչպես փակի 3-րդ նախագահի ելքը երկրից… Փորձված ճանապարհով՝ նոր մեղադրանք առաջադրելով:
Այսօրվա դատական նիստը սկսվեց ու հետաձգվեց գրեթե միաժամանակ՝ մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանի բացակայության պատճառով: Պաշտպանի տեղեկացմամբ՝ նա ունի առողջական խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում:



