Բաժիններ՝

Եղվարդ քաղաքի սեփական տներից մեկի բակում գործող շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված փողոցի տներից մեկի շոգեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Պարզվել է, որ այրվել է Աբովյան փողոցի թիվ 16 տան տարածքում գտնվող շոգեբաղնիքի տանիքի մոտ 15 քմ տարածք և գույքը:

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բնակիչների հայտնածով՝ կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս