Թրամփը Ջոն Քոուլին նշանակել է Բելառուսում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Քոուլին նշանակել է Բելառուսում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ։
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում, Քոուլը հայտնի է որպես երկրի իսկապես հայտնի իրավաբաններից մեկը։
«Նա արդեն հաջողությամբ բանակցել է 100 պատանդի ազատման շուրջ և մտադիր է հասնել ևս 50-ի ազատմանը։ Ես կցանկանայի նախապես շնորհակալություն հայտնել Բելառուսի մեծահարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս լրացուցիչ մարդկանց ազատման հարցում ուշադրություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն, այս հարցին Ձեր ուշադրության համար», — նշել է Դոնալդ Թրամփը։

