Անջելինա Ջոլիին նկատել են Ուկրաինայում
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլում: Այս մասին հաղորդում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը իր Տելեգրամ-ալիքում։
Հրապարակման համաձայն՝ Ջոլիին նկատել են քաղաքի բենզալցակայաններից մեկում։ Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է դերասանուհին՝ բժշկական դիմակով, մտնում բենզալցակայանի խանութ՝ սուրճ խմելու։
Նախկինում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության կոմիտեի Հանրային պալատի նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ դերասանուհին պետք է այցելի Ռուսաստանի կողմից ազատագրված Դոնբասի տարածքներ, ինչպիսիք են Զապորոժիեի մարզի մի մասը։

