Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը սպանել է նախկին կնոջը

Երևանում այսօր ամուսինը սպանել է կնոջը. հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18։.29-ի սահմաններում։ Զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։ Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԶԼՄ–ների տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա է կին է, իսկ կասկածյալը 64-ամյա նախկին ամուսինը: Նշվում է նաև, որ ձերբակալված տղամարդը ոստիկանության գնդապետի հայր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս