Սրանք գաղտնի ռեժիմով Սևանի մասնակի զավթումն ու թշնամու ներխուժումն էլ ընդունեն, միայն թէ մնան իշխանության՝ թշնամու ողորմության ու ժամանակավոր «խաղաղության ժեստերի» հաշվին. Կարեն Մկրտչյան
Կարեն Մկրտչյանը գրում է. «Ամբողջ օրը մտածում էի, որ արդէօք ինչու՞ է Ալիևը խոսում Սևանա լճից, ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Չէ՞ որ նիկոլը իր սրտի վարչապետն է, ու չպետք է նրա վերարտադրումին վնասել։
Սակայն գտա թէ ինչումն է նրա ռազմավարությունը։ Ալիևը ցարդ ինչ ուզեցել է, ՔՊ-ից ստացել է – Արցախի Ադրբեջանի մաս ճանաչում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Զանգեզուրի միջանցք, միջազգային ատյաններից իրավական ակտերի հետքաշման համաձայնություն, Սահմանադրություն փոխելու պատրաստակամություն, Հայաստանում ազգային ուժերի դեմ իշխանության բռնություն, հայ բանակի կրճատում ու ջլատում։
Մնացել են Սևանի ջրային ռեսուրսների օգտագործումն ու ադրբեջանցիների ներխուժումը Հայաստան։
Ալիևը շուտվանից է հասկացել, որ նիկոլն ու ՔՊն հայրենիքի վաճառականներ են, տականքից ավելի տականք են, որ սրանք ամեն ինչ, ԱՄԵՆ ԻՆՉ կտան, միայն թէ իրենց իշխանությունը պահեն։
Ու հիմա որ ընտրություններից մի քանի ամիս առաջ, նիկոլը նեղն է ընկել, Ալիևը օգտագործում է առիթը, բարձրաձայնում է իր վերջնական պահանջների մասով, որպեսզի դավաճանների դիրքերը է’լ ավելի թուլանան, ու քուլիսների հետին, միջնորդ պետությունների առաջ, սրանք գաղտնի ռեժիմով Սևանի մասնակի զավթումն ու թշնամու ներխուժումն էլ ընդունեն, միայն թէ մնան իշխանության՝ թշնամու ողորմության ու ժամանակավոր «խաղաղության ժեստերի» հաշվին»։

