 
                        Կասեցվել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
 
                                    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան–Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
Մասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        