 
                        Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին նվազել է
 
                                    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վստահության վարկանիշը նվազել է հասնելով 11 տոկոսի` ըստ Verian Group-ի հարցման. գրում է Le Figaro-ն։
«Տեղի է ունեցել այն, ինչից վախենում էր Ելիսեյան պալատը. Մակրոնի վարկանիշը այս ամիս կրկին նվազել է՝ հասնելով իր ամենացածր կետին, այն հավասարվել է Ֆրանսուա Օլանդի (Ֆրանսիայի 24-րդ նախագահ) ամենավատ ցուցանիշին», – նշվում է հոդվածում։
Հարցումը անցկացվել է հոկտեմբերի 26-ից 28-ը՝ 1000 չափահաս քաղաքացիների շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմանուել Մակրոնը դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին ղեկավարը, որը չի ընդգրկվել երկրի 50 ամենահայտնի քաղաքական գործիչների ցանկում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        