Ռուսաստանը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող ևս մեկ գյուղի նկատմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իր զորքերը գրավել են Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզի Պլեշչիևկա գյուղը:

Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը:

Երեկ էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդեց, որ իր զորքերը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում երեք գյուղ են գրավել, այդ թվում՝ այն տարածքները, որոնք Կիևը ազատագրել էր երեք տարի առաջ՝ անակնկալ հակահարձակման ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս