Զելենսկին պատմել է Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է իր թշնամին։ Քաղաքական գործիչը ռուս առաջնորդին այս գնահատականը տվել է ճեպազրույցի ժամանակ, որի ձայնագրությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի YouTube-ալիքում։

Պետության ղեկավարը հանդիպել է լրագրողների հետ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։

«Պուտինն ատում է ինձ։ Տարօրինակ կլիներ, եթե ես այլ վերաբերմունք ունենայի այս մարդու նկատմամբ։ Ես նրա նկատմամբ նույնն եմ զգում, ինչ նա իմ նկատմամբ»,- նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահին և ռուսներին համարում է «Ուկրաինայի և բոլոր ուկրաինացիների թշնամիներ»։

Տեսանյութեր

Լրահոս