Իրաքը հայտարարել է` Հայաստանը դիմում է ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար

Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասադին Իրաքի լրատվական գործակալությանը հայտնել է, որ Օմանը և Հայաստանը պաշտոնական դիմումներ են ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար։

Նա նշել է, որ նախագիծը լայն միջազգային հետաքրքրություն է վայելում։

«Իրաքի կառավարությունը կարծում է, որ հարևան երկրները պետք է մասնակցեն «Զարգացման ճանապարհ» նախագծին։ Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Թուրքիան, նախագծին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Իրաքում Հայաստանի դեսպանը ևս հայտնել է իր երկրի ցանկությունը՝ մասնակցելու նախագծին հայկական արդյունաբերության և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրային փոխանակումների համար ազատ գոտի ստեղծելու միջոցով»,- հավելել է պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031