Բաժիններ՝

Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ:

Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր:

Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031