
Թրամփը մտադիր է հանդիպել Սի Ծինփինին՝ Հարավային Կորեայում անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակում

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հանձնառու մնալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկկողմ հանդիպմանը մասնակցելու հարցում՝ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում, չնայած նրա վերջին՝ հակառակը պնդող հայտարարություններին: Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Որքան գիտեմ՝ նախագահ Թրամփը դեռ մտադիր է մասնակցել»,- ասել է նա, երբ հարցրել են՝ արդյոք Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Հարավային Կորեայում անցկացվելիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի հանդիպման ծրագրերը շարունակվում են:
«Կարծում եմ՝ նրանք գերազանց հարաբերություններ ունեն,- նշել է Բեսենթը Թրամփի և Սի Ծինպինի մասին: -Եվ դա չի սրվել երկու առաջնորդների միջև վստահության բարձր մակարդակի պատճառով»,- պնդել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: