Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին ինն ամիսներին աճել է 9.1 տոկոսով` ըստ Ազգային ​​վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 18 հազար 545 միլիարդ դոլար, ինչը 9.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սեպտեմբերին արտահանումը կազմել է 701 միլիոն դոլար (+14 տոկոս տարեկան), իսկ ներմուծումը՝ 1.44 միլիարդ դոլար (-0.3 տոկոս)։

Տեսանյութեր

Լրահոս