Բաժիններ՝

Վլադիմիր Վարդանյանը պարգևատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի մեդալով

Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարգևատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ Zasłużony dla Nauki Polskiej Sapientia et Veritas մեդալով։

«Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի Արհեստական բանականության ենթահանձնաժողովի մասնակիցների պատվին հրավիրված ընդունելության շրջանակներում կազմակերպված պարգևատրման արարողության ընթացքում Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուլասեկը հանդիսավորությամբ հանձնեց շնորհված մեդալը:

Լեհաստանի գիտության վաստակավորի՝ Sapientia et Veritas մեդալը Լեհաստանի գիտական ոլորտում ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, որը շնորհվում է գիտության զարգացմանը, միջազգային գիտական համագործակցությանը և ակադեմիական արժեքների տարածմանը նշանակալի ներդրման համար։

Մեդալի նշանաբանը՝ Sapientia et Veritas, նշանակում է «Իմաստություն և Ճշմարտություն», ինչը խորհրդանշում է գիտական առաջընթացի և բարոյական պատասխանատվության միասնությունը»,- գրել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս