Բաժիններ՝

«Ես Նոբելյան մրցանակից կհրաժարվեի». Լուկաշենկո

«Խորհուրդ եմ տալիս Դոնալդ Թրամփին շատ չտխրել, որ չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի», – այսoր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո՝ պնդելով, որ եթե ինքը Նոբելյան դափնեկիր դառնար, ապա կհրաժարվեր մրցանակից։

«Աշխարհում ապրող մարդիկ պետք է իմանան, թե ինչ են անում Միացյալ Նահանգներն ու դրա ղեկավարը միջազգային ասպարեզում։ Մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է, քան քաղաքականացված Նոբելյան կոմիտեինը», – ասել է Լուկաշենկոն։

2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031