Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականին, ապա նաև՝ հարցուպատասխանի իջոցով կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները։

«Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կիսվել է իր մտքերով, թե ինչպես պետք է կազմված լինի ֆուտբոլի գերաստղը՝ յուրաքանչյուր հատկանիշի համար ընտրելով աշխարհի լավագույններից մեկին։

Կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը և Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը։ Ինչ վերաբերում է ֆիզիկական տվյալներին և հարվածին, Մխիթարյանն այստեղ առանձնացնում է Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և նրա անզուգական հարվածը, իսկ երկար փոխանցումների վարպետը, անշուշտ, պետք է լինի Դևիդ Բեքհեմը։

Գնդակի խլման հարցում կատարյալը կլիներ Կլոդ Մակելելեն, իսկ վարպետության բարձրագույն դրսևորման համար նա նշել է Կակային, թեև որոշակիորեն տատանվելով։ Եվ վերջապես, կատարյալ ֆուտբոլիստի ղեկավարական հատկանիշները պետք է լինեն անզիջում առաջնորդ Ջոն Թերիի մակարդակի վրա»,- գրում է Արմսփորթ կայքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս