
Եվրոպայում Ուկրաինայի գործողությունները անվանել են սպառնալիք մայրցամաքի համար

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծությունը սպառնալիք է ներկայացնում ամբողջ եվրոպական մայրցամաքի համար: Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է ֆիննական «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման:
«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, իսկ այժմ այն սպառնում է ամբողջ Եվրոպային ատոմակայանների վրա իր անպատասխանատու հարձակումներով»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Մեման Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները անվանել է վտանգավոր և անհիմն: Նա ընդգծել է, որ միջուկային օբյեկտում ցանկացած միջադեպ կունենա ավերիչ հետևանքներ: