Վերջին զանգը՝ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում (լուսանկարներ)

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը(

Այսօր, ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Shamshyan.com կայքը հրապարակել է  հատուկ պահպանվող տարածք տեղափոխված թանկարժեք ավտոմեքենաների լուսանկարները:

1cuhbITgVDjP4Y6WvSgb_tn 04PdXfylkqsElDxjTvBz_tn 9npTX1Gz3UmKVpjeTQuv_tn aiMvTj9yWeGN1DOx31IK_tn bo4JMjC6ATy7rOBQXhs2_tn c46ZJwmuSjNZnVK8NcBK_tn CTGNiSxd8dvVPF1gbCdm_tn hB8082fsElFIZRClXhfu_tn OKVaeyIg0t6J1CypnsyX_tn Pa0h1W3adEXA3fzrxsw5_tn REqNMKjr2Drb7ytYntKi_tn szeA3GKGjzkZH8HC1JCX_tn X6mh6RERqToiV6SYW4iP_tn XDgvjfXyk5CkIP1kz08W_tn

Տեսանյութեր

Լրահոս