Բաժիններ՝

Չինաստանում «Նարնջագույն» մակարդակի տագնապ Է հայտարարվել՝ «Մաթմո» թայֆունի մոտենալու կապակցությամբ

Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը շաբաթ օրը «նարնջագույն» մակարդակի նախազգուշացման մասին հայտարարություն է տարածել։ Այն առկա չորս մակարդակներից երկրորդն է և կապված է «Մաթմո» տայֆունի հետ։ Մաթմոն այս տարվա 21-րդ թայֆունն է, որն այս պահին ուժգնանում է և շարժվում դեպի երկրի հարավային ափ, հաղորդում է Սինհուան։

Ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ շաբաթ օրը՝ ժամը 5-ին, 18 աստիճան հյուսիսային լայնության և 117.7 աստիճան արևելյան երկայնության վրա դիտված թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ժամում 25-30 կմ արագությամբ։

Ակնկալվում է, որ կիրակի ցերեկը «Մաթմո»-ն ցամաք դուրս կգա Գուանդուն նահանգի Դյանբայ շրջանից մինչև Հայնան նահանգի Վանին քաղաք ընկած ափամերձ շրջաններում, որոնք գտնվում են Հարավային Չինաստանում, ասվում է Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ։

Գործակալության կանխատեսման համաձայն՝ թայֆունը շաբաթ առավոտից մինչև կիրակի առավոտ Չինաստանի հարավային ափամերձ շրջաններում կբերի ուժեղ քամիներ և առատ տեղումներ։

Ազգային օդերևութաբանական կենտրոնը կոչ է արել տեղական իշխանություններին պատրաստվել թայֆունի դեմ արտակարգ արձագանքմանը և մնալ բարձր զգոնության վիճակում՝ առատ տեղումներից առաջացած հնարավոր լեռնային հոսքերի և երկրաբանական աղետների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Չինաստանում գործում է եղանակային վտանգի չորս մակարդակից բաղկացած նախազգուշացման համակարգ, որտեղ կարմիրը ներկայացնում է վտանգի ամենաբարձր մակարդակը, որին հաջորդում են նարնջագույնը, դեղինը և կապույտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս