
Սալոմե Զուրաբիշվիլին ընտրության չի գնա, նա կմասնակցի բողոքի ցույցին

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են: Ռուսթավելիի պողոտայում ժամը 16:00-ից տեղի կունենա բողոքի ցույց։
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա ընտրության և մասնակցելու է խաղաղ ցույցին:
Նշենք, որ Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն։ Նրանցից հինգը կունենան նույն համարները, ինչ նախորդ խորհրդարանական ընտրություններին։ Հաջորդ ՏԻՄ ընտրություններին, ԿԸՀ-ի դիմումի հիման վրա, համարները կպահպանեն «Հայրենասերների դաշինք»-ը, «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, «Գիրչի»-ն և «Վրացական երազանք»-ը։
2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններին կուսակցությունները կունենան հետևյալ ընտրական համարները․
#1 — «Հայրենիք, լեզու, հավատ»
#2 — «Դեմոկրատների դաշինք»
#3 — «Կոնսերվատորները Վրաստանի համար»
#4 — «Վրացական միություն»
#5 — «Մեր միավորված Վրաստանը»
#6 — «Երրորդ ճանապարհ»
#7 — «Ազատ Վրաստան»
#8 — «Հայրենասերների դաշինք»
#9 — «Ուժեղ Վրաստան-Լելո»
#10 — «Ձախերի դաշինք»
#11 — «Վրաստան»
#12 — «Կանաչների կուսակցություն»
#13 — «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»
#14 — «Ժողովրդական իշխանություն»
#25 — «Գախարիան Վրաստանի համար»
#36 — «Գիրչի»
#41 — «Վրացական երազանք»։