
Իսպանիան կարող է աբորտի իրավունքը ամրագրել սահմանադրությամբ

Իսպանիայի կառավարությունը մտադիր է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝ կանանց աբորտի իրավունքն ամրագրելու համար: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Europa Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսպանիայի կառավարությունը մտադիր է առաջարկել աբորտի իրավունքը ներառել երկրի սահմանադրության մեջ՝ «կանանց ազատությունն ու ինքնավարությունը ամրագրելու» նպատակով։ Ննախատեսվում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների կանոնավոր գործընթաց»,- գրել է գործակալությունը։
Հաղորդվում է, որ ընթացակարգի վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետք է ունենան «օբյեկտիվ գիտական հիմք» և հիմնված լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի չափանիշների վրա։