
Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ:
Այս մասին Մակրոնը ասել է Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:
«Ես շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի երկու առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է»,-ասել է Մակրոնը: