
Թրամփը մտադիր է չորս շաբաթից հանդիպել Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ մեկ ամսից հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
Թրամփը նշել է, որ սոյայի աճեցմամբ զբաղվող ֆերմերները տուժում են, քանի որ Չինաստանը, ելնելով «բանակցային» պատճառներից, ԱՄՆ-ից սոյա չի գնում:
«Ես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպում կունենամ չորս շաբաթից, և սոյան կլինի քննարկման հիմնական թեմաներից մեկը», – նշել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ գումար է աշխատում մաքսատուրքերի շնորհիվ, և դրա մի մասը կհատկացվի ֆերմերներին օգնությանը: