Ընդդիմադիրնե՛ր, հլը դուք միավորվե՛ք, նոր ՔՊ-ի մասին խոսեք. ի՞նչն է բա լուրջ՝ պարապ նստե՞լը. Դավիթ Համբարձումյան

Այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում իմպիչմենթի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն անդրադառնալով գործընթացի արդյունավետությանը կամ արդյունքին, նշեց՝ «բերե՛ք մի բան անենք, հետո ասենք՝ արդյունք լավը կլինի՞, թե՞վատը»: Այսինքն, ըստ նրա, ոչ մի բան չանելով ասում ենք՝ «բերեք չանենք»:

«Մենք ասում ենք՝ հարգելի՛ ընդդիմադիրներ, միավորվե՛ք: Եկեք միավորվենք, էս ժողովուրդն էլ տեսնի, որ ընդդիմադիրները միավորվել են և պրոցես է իրականանում: Ես ասում եմ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե ռեալ ընդդիմադիր ուժեր են, պիտի միավորվեն: Այսօր սահմանադրությամբ նախատեսված կա այս գործիքը՝ իմպիչմենթը, բերեք անենք:

Չենք անում և կարծիքներ ենք հայտնում՝ կստացվի-չի ստացվի, ՔՊ-ն կմիանա թե չի միանա: Դուք միավորվեք, ընդդիմադիրներ, հետո նոր ՔՊ-ի մասին խոսեք»,-շեշտեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս