
Տեր հայր, կասե՞ք. Ո՞ր օրերին պետք է պահք պահեմ

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
«Եկեղեցին հստակ սահմանումներ ունի պահոց օրերի՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերն են: Մեկը Քրիստոսի մատնության, մյուսը թաղման օրերն են՝ որպես հիշատակ մենք պահք ենք պահում:
Յուրաքանչյուր մեծ տոնից առաջ մենք ունենք շաբաթապահքեր և ունենք Մեծ Պահքի շրջանը:
Այս ընթացքում քրիստոնյան պետք է խորամուխ լինի սեփական ներանձնական մտահայեցողություն մեջ՝ քննադատաբար մոտենալով իր կյանքին՝ զղջալով իր գործած մեղքերի համար:
Բնականաբար այս ամենի մեջ պետք է առատանա աղոթքը, ընթերցանությունը և պետք է հետևենք սննդակարգին»: