Մեթյու ՄաքՔոնահին բացահայտել է հաջողակ ամուսնության գաղտնիքը

Օսկարակիր դերասան Մեթյու ՄաքՔոնահին բացահայտել է իր 13-ամյա ամուսնության հաջողության գաղտնիքը: Fox News-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ միջին չափի ներքնակը օգնել է իրեն բարելավել մտերմությունը կնոջ՝ բրազիլացի մոդել և դիզայներ Կամիլա Ալվեսի հետ:

Ինչպես պարզվել է, ՄաքՔոնահին անհարմարություն է զգացել «king size» ներքնակի վրա։ Դերասանը ստիպված է եղել զգալի հեռավորություն անցնել կնոջը քնի մեջ գրկելու կամ նրան վերմակով ծածկելու համար։

Ի վերջո, զույգը որոշել է թագավորական ներքնակը փոխարինել «queen size» ներքնակի հետ։

Հեռավորության պակասը զգալիորեն բարելավել է նրանց հարաբերությունները և ազատել ավելորդ անհանգստությունից:

Հիշեցնենք, որ ՄաքՔոնահին և Ալվեսը միասին են 2006 թվականից։ Զույգն ամուսնացել է 2012 թվականին։ Նրանք ունեն երեք երեխա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930