Մերձավանի կրակnցների և uպանnւթյnւնների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Տեսանյութեր

Լրահոս