
Սաուդյան Արաբիան Եմենին 368 մլն դոլարի տնտեսական օգնություն է տրամադրել

Սաուդյան Արաբիան Եմենի կառավարությանը տրամադրել է 1.38 միլիարդ սաուդյան ռիալի (368 միլիոն դոլար) նոր տնտեսական օգնության փաթեթ։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ֆինանսավորումը տրամադրվում է Եմենի զարգացման և վերակառուցման Սաուդյան ծրագրի միջոցով։ Հատկացված միջոցները կուղղվեն պետական բյուջեին, նավթամթերքի մատակարարմանը և կփակեն Ադեն քաղաքում սաուդյան թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի անվան հիվանդանոցի շահագործման ծախսերը։ 2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների միջև հակամարտությունը։
Այն իր ամենաակտիվ փուլին հասավ 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան միացավ հակամարտությանը։ Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ մարդասիրական աղետի։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի, կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը։
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան Եմենին տրամադրել է մի քանի միլիարդ դոլարի օգնություն և ավանդներ։