
Ռուսաստանը կարող է վերսկսել ուղիղ չվերթները դեպի Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոսել է դեպի ԱՄՆ ուղիղ չվերթների վերականգնման ջանքերի մասին, հաղորդում է ТАСС-ը։
Ռյաբկովը ընդգծել է, որ Միացյալ Նահանգներից դեռևս արձագանք չի եղել այս հարցի վերաբերյալ։ Նա նշել է, որ համապատասխան մարմիններն անում են հնարավոր ամեն բան լուծում գտնելու համար։ Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում «ավելի կառուցողական վերաբերմունք կձևավորվի» Ռուսաստանի հետ ավիափոխադրումների վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ չի լսել որևէ հայտարարություն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ չվերթների վերականգնման ծրագրերի վերաբերյալ։