«Արտաշես Գեղամյանը թողել է հարուստ ժառանգություն. նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում»

Արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ պետական, քաղաքական, անվանի գործիչ «Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը։

Երկար տարիներ մեծ հայրենասերին, պետական ու քաղաքական գործչին հատուկ հմտությամբ կարողացել է Եվրոմիության, Եվրախորհրդի, այլ միջազգային պետական կառույցների, նաև Ազգային ժողովի ամբիոնը և իր անձնական կապերը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը, միջազգային արենայում Հայաստանի վարկի բարձրացմանը։

Նրա հարուստ գիտելիքներն ու փորձը մշտապես օգնել և օգնում են նրանց, որոնց համար թանկ է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու մշակութային առաջընթացի ապահովումը։ Նա թողել է հարուստ ժառանգություն։

Իր կարևորագույն ելույթները, մամուլում ունեցած հարցազրույցներն ու հրապարակումները հրատարակել է առանձին գրքերով, որոնք ներկայումս, առավել ևս ապագայում մեծ դեր կունենան մեր երկրի կառավարման ու զարգացման գործում։

Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար։

Ազգային Միաբանություն Կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս