
ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 16-ի նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, նիստում որոշվել է՝
Քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %
ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: