
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը:
ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայանգրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման տեսնակյունից:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել նպաստել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: