Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի միջուկային ծրագրի մշակումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր օբյեկտները. ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի իր միջուկային ծրագրի մշակումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր օբյեկտները, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 69-րդ կանոնավոր նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության բացակայությունը և նրա միջուկային սրացումները անընդունելի են։ Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր օբյեկտները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն»,- ասել է նա։

«Իրանը պետք է լիովին համագործակցի ԱԷՄԳ-ի հետ՝ հաշվի առնելով իր պարտավորությունները, և (տեսուչներին) հասանելիություն տրամադրի բոլոր մտահոգիչ վայրերին», – նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս