
Թրամփը հայտարարել է Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կասկածյալն, ամենայն հավանականությամբ, ձերբակալվել է։ Այս մասին նա հայտնել է «Fox and Friends» հաղորդման հետ զրույցում։
Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ իր կարծիքով՝ «հավանականության բարձր աստիճանով» իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին։ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կասկածյալին մատնել է նրա մտերիմ անձանցից մեկը։
Իրավիճակից տեղյակ CNN-ի չորս աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվել է մեկ անձ, որն այժմ հարցաքննվում է հրաձգության առնչությամբ։
Ըստ Հետախուզության դաշնային բյուրոյի և պետական պաշտոնյաների՝ չարագործը սեպտեմբերի 10-ին Օրեմում Յուտայի համալսարանի տարածք է ժամանել Չարլի Քըրքի մասնակցությամբ միջոցառումից րոպեներ առաջ։ Նա բարձրացել է շենքի տանիք և կրակել է Քըրքի վրա, երբ վերջինս մոտ 3000 հավաքվածների առջև պատասխանում էր ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների վերաբերյալ հարցի։
Թրամփը հայտարարել է, որ հայտարարել, որ Չարլի Քըրքին հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։