Բաժիններ՝

Ինչպես տան պայմաններում ստուգել՝ պանիրը բնակա՞ն է, թե՞ ոչ

Խանութներում վաճառվող էժան պանիրը, ամենայն հավանականությամբ, ոչ բարձրորակ պանիր է՝ պատրաստված բուսական յուղերով։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է սննդի տեխնոլոգ, «Сыр Стародубский» ընկերության որակի տնօրեն Աննա Դյաչկովան։

«Եթե մենք խանութում տեսնում ենք «պանիր» պայմանական 300 ռուբլով, սա մտածելու առիթ է. մեր առջև կամ ակցիայով վաճառվող ապրանք է, ինչին դժվար է հավատալ, քանի որ նման մեծ զեղչերը հազվադեպ են պատահում, կամ այն ընդհանրապես պանիր չէ, այլ՝ կաթ պարունակող մթերք»,- զգուշացրել է նա։

Մասնագետի խոսքով՝ արտադրողները միայն մեկ կիլոգրամ պանրի հումքի վրա ծախսում են 40-50 ռուբլի։

«1 կգ բնական պանիր արտադրելու համար անհրաժեշտ է մոտ 10-11 լիտր կաթ»,- նշել է տեխնոլոգը:

Կարդացեք նաև

Նա հավելել է, որ ապրանքի արժեքը ներառում է նաև ֆերմենտների, փաթեթավորման, էլեկտրաէներգիայի, ջրի, աշխատակիցների աշխատավարձերի, լոգիստիկայի և սարքավորումների մաշվածության ծախսերը։

Մասնագետը բացատրել է, որ կաթ պարունակող ապրանքն առանձնանում է բաղադրության մեջ բուսական յուղերի առկայությամբ, առավել հաճախ՝ կոկոսի կամ արմավենու։

«Այս պատճառով նման արտադրանքն ավելի էժան է։ Այն վնասակար չէ, բայց դրա հատկությունները, առաջին հերթին՝ համային և սննդային արժեքը, տարբերվում են իրական պանրից։ Կաթ պարունակող արտադրանքն ունի ավելի քիչ A, D, E վիտամիններ, կալցիում և ամինաթթուներ»,- նշել է Դյաչկովան։

Նա ներկայացրել է պարզ տնային թեստ, որը կօգնի որոշել պանրի բնականությունը։

«Բնական պանիրը տաքացնելիս հավասարաչափ հալվում է, ձգվում է թելերի և առաջանում է միատարր փափուկ զանգված։ Ճարպի փոխարինիչներով արտադրանքը հակված է շերտազատման. ճարպային կաթիլներ են արտազատվում, զանգվածը դառնում է հատիկավոր, փխրուն, և առաջանում է մարգարինի սուր հոտ»,- հավելել է փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս