Բաժիններ՝

Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման

Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար և դատապարտվել 27 տարի 3 ամսվա ազատազրկման։

Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Գերագույն դատարանի դատավորները Բոլսոնարուին մեղավոր են ճանաչել 2022 թվականի ընտրություններում իր ձախակողմյան մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո նրա դեմ դավադրություն ղեկավարելու մեջ։

Հինգ դատավորներից միայն մեկն է կողմ քվեարկել նրա արդարացմանը։ Բոլսոնարուի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը։

Բացի այդ, Գերագույն դատարանն Ժաիր Բոլսոնարուին արգելել է որևէ պետական պաշտոնի համար առաջադրվել մինչև 2033 թվականը։ 70-ամյա Բոլսոնարուն դատավարության ընթացքում տնային կալանքի տակ էր և դատավճռի կայացմանը ներկա չի եղել։

Նախկինում նա հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ են հարուցել, որպեսզի թույլ չտան մասնակցել 2026 թվականի նախագահական ընտրություններին։ Նա իր հանդեպ մեղադրանքներն անվանել է «վհուկների որս»։

2023 թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի աջակիցները գրոհել էին կառավարական շենքերի վրա, սակայն զինվորականներից բավարար չափով աջակցություն չէր եղել հեղաշրջում իրականացնելու համար։ Հասարակական կարգը վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930